Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » ՏԻՄ-երը վերականգնել են 86 միլիոն 269 հազար 663 դրամ (տեսանյութ)

    ՏԻՄ-երը վերականգնել են 86 միլիոն 269 հազար 663 դրամ (տեսանյութ)

    ՏԻՄ-երը վերականգնել են 86 միլիոն 269 հազար 663 դրամ (տեսանյութ)
    Նոյեմբեր 7, 2018 18:14 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Երևան Տոնավաճառ

    Հայաստանի Հանրապետությանքննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչևհոկտեմբերի 31-ը շարունակել էտարբեր բնագավառներումդրսևորած կոռուպցիոն բնույթիհանցագործության դեպքերիհանգամանքներիբազմակողմանի, օբյեկտիվ, լրիվքննությունը:

    Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմիցկատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքայինստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում, որպես պետությանը պատճառված վնասվերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:

    Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակողդեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշված քրեական գործերովպատճառված նյութական վնասը կազմել է 36.647.100 դրամ, որից վերականգնվել է 26.919.200 դրամը:

    33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչարդարացման՝ գործուն զղջալու հիմքով:

    Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13.528.963 դրամ, որնամբողջությամբ վերականգնվել է:

    Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկադրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել ենմեղադրանքներ:

    Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչականև դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնմանուղղությամբ:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

     

    ՀՀ քննչական դեպարտամենտի
    տեղեկատվության և հասարակայնության
    հետ կապերի բաժին


    Նման թեմաներ

    scroll to top