Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Տիմոշենկոն, Սաակաշվիլին, վրաց-ուկրաինական «լիբերալիզմն» ու նացիզմը

    Տիմոշենկոն, Սաակաշվիլին, վրաց-ուկրաինական «լիբերալիզմն» ու նացիզմը

    Տիմոշենկոն, Սաակաշվիլին, վրաց-ուկրաինական «լիբերալիզմն» ու նացիզմը
    Փետրվար 13, 2018 10:55 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ստորև ներկայացնում ենք գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեի` «Յուլիա Տիմոշենկոն, Միխեիլ Սաակաշվիլին, վրաց-ուկրաինական «լիբերալիզմն» ու նացիզմը» վերտառությամբ հոդվածի հայերեն թարգմանությունը, որը առաջին անգամ լույս է տեսել 2014 թվականին. հայտնում է aliq.ge-ն:

    Ջորջո Ագամբենը իր Homo Sacer դասական աշխատությունում լավագույնս նկարագրում է արևմտյան լիբերալ համակարգը, որպես ֆաշիզմի և նացիզմի ծնող: Ռեսուրսների ոչ բավարար լինելու գաղափարի վրա հիմնված համակարգը վաղ թե ուշ բոլորին թշնամի է դարձնում եւ հենց այստեղից էլ սկիզբ է առնում կորպորատիզմը, ռասիզմը, նացիզմը և այլ տեսակի ֆոբիաները: Իմպերիալիզմը նույնպես ակնհայտ է, որ առաջացել է հենց այս չբավարարվածության համակարգից: Այսօր, մի կողմից հետաքրքիր է, թե ինչպես են  փորձում կիսել Ուկրաինան տարբեր իմպերիալիստական բեւեռների ներկայացուցիչները` առանց Ուկրաինայի ժողովրդի կարծիքը հարցնելու: Բնակչության մեծամասնությանը ոչինչ չեն հարցրել ո՛չ Կիևում տեղի ունեցած և ոչ էլ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հիշեցնեմ, որ Ուկրաինայում, բացի Ղրիմից, մոտ 8 միլիոն ռուս է ապրում: Նրանք ակտիվացել են հայտնի «Մայդանի» իրադարձություններից հետո: Որոշները դաշնային համակարգ են պահանջում, որոշներն էլ՝ ընդհուպ մինչեւ Ուկրաինայից անջատում:

    Այս ամենին համընթաց տարածվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հեռախոսազրույցն իր ընկերներից մեկի հետ, որտեղ նա ռուսերենով հստակ հայտարարում է, որ անհրաժեշտ է «Մայդանի» իրենց բոլոր հակառակորդներին, բառիս բուն իմաստով, սպանել: Երբ իր զրուցակիցը հիշեցնում է նրան, որ խոսքը 8 միլիոն մարդու մասին է, «գազի թագուհին» ուղիղ ասում է, որ այս 8 միլիոն մարդը արժանի են ատոմային ռումբով ոչնչացման:

    Սկզբում այս մարդու հայտարարությանը, ակնհայտ է, բոլորի կողմից արձագանք կար: Խոսվում էր այն մասին, որ դա օտարերկրյա հատուկ ծառայությունների PR քայլ է, չնայած այն իրողությանը, որ Տիմոշենկոն հաստատել է հեռախոսազրույցի իրական լինելը` նշելով, թե այդ խոսակցությունից «միայն փոքր մանրամասներ է մոնտաժված»: Այս առիթով Արևմուտքին հաճոյանալ ցանկացող ազատության նախկին պաշտպանները հայտարարեցին, որ նման հայտարարությունները դուրս են քաղաքակիրթ բանավեճի կանոններից և Տիմոշենկոյի` Ուկրաինայի նախագահի թեկնածությունը չի կարող լուրջ լինել: Նրա վարկանիշը այժմ 8-ից 9 տոկոսի է հասնում, ինչն աջակողմյան թևի այլ ուժերին զիջում է:

    Արևմտյան PR որոշ մասնագետների կարծիքով, այս ակնհայտ նացիստական մեկնաբանությունները Տիմոշենկոյի կողմից արվել են հենց ուկրաինական աջակողմյան գաղափարների կրող, այլատյաց ընտրազանգվածին հաճոյանալու նպատակով, քանի որ դա համարվում է իր թույլ կողմը: Ինքը` Տիմոշենկոն, Դնեպրոպետրովսկից է, այսինքն Ուկրաինայի «ռուսական հատվածի» ներկայացուցիչ է, ով նույնիսկ ուկրաիներեն չգիտեր մինչ չափահաս դառնալը եւ միայն 1990-ական թվականներին քաղաքական կոնյուկտուրայի ազգայնական դառնալու շրջանում է սովորել լեզուն:

    Բոլորին է հայտնի, որ «Գազի թագուհին» բավականին ճկուն քաղաքական գործիչ է: Նա կարողացել է ըստ էության կառավարել Յուշչենկոյին, Յանուկովիչին և իր բոլոր նախկին տղամարդ բոսերին: Այս ամենով հանդերձ նաեւ կնոջ համար նման անսովոր` «մաչոիզմով» լի եւ այլատյացությամբ պարուրված հայտարարություն է անում եւ ապա չի էլ ժխտում այն: Պետք է նաեւ հաշվի առնել, որ սա նախընտրական քարոզարշավի մաս է: Այնուամենայնիվ, Տիմոշենկոյի այս հայտարարությունն իր ազգայնական շատ համախոհներին ստիպել է հրաժարվել նմանատիպ արտահայտություններից: Նման հայտարարություններին, սակայն, հրապարակավ աջակցություն չի եղել առնվազն 1930-ական թվականներից ի վեր: Մարդկությունը տեւական ժամանակ է` հրաժարվել է նման ծայրահեղական և բռնություն պարունակող ձեւակերպումներից ու գործողություններից, սակայն տիկին Յուլիայի կողքին անմիջապես հայտնվել է իր համախոհ և ընկեր Միխեիլ Սաակաշվիլին: Նա ներկա է գտնվել «Բատկիվչինի» կուսակցության համագումարին և հրապարակավ աջակցել Տիմոշենկոյի թեկնածությանը:

    Փորձենք հասկանալ` ինչ է տեղի ունենում: Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ 21-րդ դարում, երբ մարդկությունը հրաժարվում է ֆաշիզմից և յուրաքանչյուր տիպի խտրականությունից, Եվրոպայի չափսերով ամենամեծ պետության նախագահի թեկնածուն և նախկին վարչապետը, ում ազատության համար ընդամենը 1 տարի առաջ պայքարում էր ողջ քաղաքակիրթ աշխարհը, հանկարծ այնպիսի նացիստական հայտարարություն է անում, որից, հնարավոր է, հեռու մնար նույնիսկ Հիտլերը: 8 միլիոն մարդու ատոմային ռումբով «ոչնչացնելը» ակնհայտորեն նման է հրեաների նկատմամբ Հիտլերի «վերջնական որոշմանը»: Բարեբախտաբար Հիտլերը ատոմային ռումբ չի ունեցել, Տիմոշենկոն նույնպես չպետք է ունենար, չնայած Ուկրաինան, միևնույն է, նախկինում միջուկային զենք ունեցող պետություն է:

    Ամոթալի է, որ Վրաստանի նախկին նախագահը նման հայտարարության հեղինակին հավատարմության երդում է տալիս  և ընտրություններում (արդեն երկրորդ անգամ) հրապրակավ աջակցում: Հարկ է նշել, որ Սաակաշվիլին ինքը մի քանի ռասիստական և այլատյացություն սերմանող հայտարարության հեղինակ է (հիշենք. «Մենք հո սևամորթ (նեգր) չենք», «Այս մոնղոլոիդները»… իբր սևամորթներն ու մոնղոլոիդները Սաակաշվիլիից ինչ-որ բանով պակաս են): Սակայն, այստեղ արդեն գործ ունենք ուղղակի սպառնալիքի հետ: Այս հայտարարությունները միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից առանց ուշադրության չեն մնացել: Ուշադրությունից չի խոսափել նաև Սաակաշվիլիի աջակցությունը Տիմոշենկոյին: Հիմա Սաակաշվիլին և КГБ-ի սպա իր մորեղբայրը, փորձում են Վրաստանի իշխանություններին խելք բացատրել և Տիմոշենկոյի նման ծայրահեղ գործողությունների են դիմում: Սա, իհարկե, Վրաստանի համար ճակատագրական կլինի:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top