Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » Տնօրենի պաշտպանը ծեծել է ծնողներից մեկին

    Տնօրենի պաշտպանը ծեծել է ծնողներից մեկին

    Տնօրենի պաշտպանը ծեծել է ծնողներից մեկին
    Մայիս 17, 2018 12:54 Լուրեր A+ / A-

    Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում այսօր տհաճ միջադեպ է գրանցվել:

    Հիշեցնենք, որ դա այն նույն դպրոցն էր, որտեղ օրեր առաջ ծնողների եւ ցուցարարների պահանջով աշխատանքից հեռացվեց տնօրեն Ռուզաննա Ազիզյանը: Նախօրեին դպրոցի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ նախկին տնօրենին ամենից ջանասիրաբար պաշտպանում էր Քրիստինա անունով մի ծնող, ով, ինչպես մեր աղբյուրն է պնդում, շատ մտերիմ է հանրապետականների հետ, սոցիալական ցանցերում բազմաթիվ լուսանկարներ ունի հրապարակած նախկին իշխանության ներկայացուցիչների հետ:

    Այսօր առավոտյան դպրոցի բակում երեխաները խաղի ժամանակ մեկը մյուսին ուղղված արտահայտություն է արել՝ ասելով`յախք: Տիկին Քրիստինան համարել է, որ արտահայտությունն ուղղված է իրեն, եւ վիճաբանություն է սկսել տվյալ երեխայի ծնողի հետ: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ տուժել է առաջին դասարանցիներից մեկի մայրը՝ Էդիտան: Քրիստինան մարմնական վնասվածքներ է հասցրել Էդիտային, սակայն ոստիկանության ժամանելուն պես դեպքի վայրից հեռացել է:

    Փոխարենն այս պահին ոստիկանությանը բացատրություն է տալիս տուժող կողմը: Միջադեպի ընթացքում բակ է դուրս եկել նաեւ առաջին դասարանցիների դասղեկը, ով փորձել է հանդարտեցնել իրավիճակը:

    Ոստիկանության հետ զրույցից հետո մենք կփորձենք կապ հաստատել Էդիտայի հետ եւ ներկայացնել միջադեպի մանրամասները:

    scroll to top