Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » editorial » Տնօրենն այդ ձևով չպետք է ինքնապաշտպանվեր. Ա. Բախշյանը՝ դպրոցի սկանդալի մասին

Տնօրենն այդ ձևով չպետք է ինքնապաշտպանվեր. Ա. Բախշյանը՝ դպրոցի սկանդալի մասին

Նոյեմբեր 14, 2017 12:46 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

բախշյան

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում  7-ամյա երեխայի նկատմամբ  տեղի ունեցած բռնությանը երեկ արձագանքել էր դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Դպրոցի տնօրենն այս ամենը համարել էր երեխայի  ֆանտազիայի արդյունք, ապա մանրամասնել՝ այս ամենը ամուսնալուծված ծնողների հարաբերությունների պատճառով է: Որքանո՞վ է ճիշտ, երբ դպրոցի տնօրենը աշակերտի ընտանեկան հարաբերություններն է  հանրայնացնում, եւ,  ի վերջո, ինչ քայլեր պետք  է ձեռնարկել. Araratnews.am-ը զրուցեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Դ.Դեմիրճյանի անվան 27-րդ դպրոցի նախկին  տնօրեն Անահիտ Բախշյանի հետ:

Տիկի՛ն Բախշյան, ի՞նչ գնահատական կտաք Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի մեկնաբանությանը: Եթե Դո՞ւք լինեիք նրա փոխարեն, կհանրայնացնեի՞ք աշակերտի ընտանեկան հարաբերությունները:

Ես լավ ճանաչում եմ Անահիտ Խոսրովյանին՝ որպես սրտացավ, կրթությունը լավ կազմակերպող տնօրենի: Դժվարանում եմ ասել՝ եթե իր տեղում լինեի, այդ պահին ինչ կպատասխանեի: Բայց չէի խորանա ընտանիքի պատմության մեջ, քանի որ դա այդ երեխայի անձնական դաշտն է: Մանկավարժը, իհարկե, պարտավորություն ունի մտնելու այդ դաշտ, քանի որ նա երեխայի դաստիարակության, կրթության շտկողն է: Սակայն ես չէի բարձրաձայնի երեխայի ընտանեկան հարաբերությունները, կփորձեի այլ ճանապարհ գտնել: Ես  չեմ հավատում, որ  առաջին դասարանցիներն ընդունակ են այդպիսի բարբարոսության: Անահիտ Խոսրովյանը, կարծում եմ, այդ ձեւով չպետք է ինքնապաշտպանվեր, նա մանկավարժական, հոգեբանական քայլեր պետք է աներ: Կարծում եմ՝ հասարակական ճնշման տակ Անահիտի ինքնապաշտպանության զգացումն է խոսել: Սակայն եկեք չդատենք, երեխաների արժանապատվությանը չդիպչելու տեսակետից եկեք էլ չխոսենք այս դեպքի մասին: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի: Անահիտը ձեւը  կգտնի այդ երեխաների հետ աշխատելու: Խոսք չի կարող լինել որեւէ մեկին հեռացնելու մասին:

Նկատի ունեք՝ դպրոցի տնօրենին հեռացնելո՞ւ:

Ո՛չ, աշակերտներին: Մայրը պահանջում է այդ երեխաներին  հեռացնել, ինքն էլ իր երեխային է ուզում հեռացնել:  Ո՛չ նա պիտի նման բան անի, ո՛չ էլ մյուս աշակերտներին պետք է հեռացնել: Դպրոցը ձեւը կգտնի այդ հարցը լուծելու, որովհետեւ դպրոցում լավ թիմ կա՝ լավ հոգեբան, մանկավարժ: Այնպիսի աղմուկ են բարձրացրել, կարծես չգիտեմ ինչ է եղել:

Որովհետեւ շատերի կողմից չընդունված նաև ներառական կրթությունն են քննադատում: 

Շատ իզուր, որ քննադատում են: Ներառական կրթությունն այդ դպրոցում լավ հիմքերի  վրա է: Պատահական չէ, որ մայրն իր երեխային այդ դպրոցն է բերել: Մայրն էլ պիտի տեսնի իր սխալները, դառնա թիմի անդամ, մասնակցի իր երեխային կրթության համար անհրաժեշտ  գործընթացին:

Տիկի՛ն Բախշյան, Ձեզ համար  պա՞րզ է` ի՛նչ է կատարվել  դպրոցում՝ համադրելով դպրոցի տնօրենի պարզաբանումն ու ծնողի բողոքը:

Չեմ կարող ասել: Չեմ հավատում, որ երեխաներն այդպիսի բարբարոսներ են: Ոչ էլ ոստիկանները  պետք է խառնվեն, գիտեք՝ ի՞նչ վնաս են հասցնում երեխաներին: Դպրոցն ունի հոգեբան, մանկավարժ: 6 տարեկան երեխաներին տարել են հարցաքննության, ի՞նչ իրավունքով:

Ծնողն է ասել, որ դիմելու է ոստիկանություն:

Ուրեմն այդ ծնողի հետ պետք է աշխատել: Առաջին հերթին նա՛ ներառական կրթության կարիք ունի:

Սոնա Դավթյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top