Չորեքշաբթի , 20 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
26°
Home » Լուրեր » Տնօրենները հայցերից հրաժարվում են. Դանիել Իոաննիսյան

Տնօրենները հայցերից հրաժարվում են. Դանիել Իոաննիսյան

Հուլիս 17, 2017 11:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

51_thumb.thumb

30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:

30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:

Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօրվանից մեկնարկել են դատավորությունները։

Քիչ առաջ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ իր ու Իրազեկ Քաղաքացիների Միավորում-ի դեմ 30 տնօրենների գործով առաջին դատը սկսվել է, սակայն տնօրենները հայցերից հրաժարվում են։

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top