Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Տոնական օրերին ապահովում եք արտակարգ իրավիճակ. վարչապետ

Տոնական օրերին ապահովում եք արտակարգ իրավիճակ. վարչապետ

Տոնական օրերին ապահովում եք արտակարգ իրավիճակ. վարչապետ
Դեկտեմբեր 7, 2017 18:17 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առևտրային բանկերը աշխատանքային գրաֆիկ պետք է սահմանեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ նիստում ՊԵԿ-ին հանձնարարել էր բոլոր մաքսատներում և բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:

«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում, ինչպես նաև  Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց, թե ինչ կասի տվյալ հանձնարարականի մասին, ԿԲ նախագահն ասաց, որ բանկերի հետ կխոսեն. «Եթե դրա կարիքը լինի, կանենք»:

Վարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top