Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » Լուրեր » Տոնական օրերին հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 46 տրանսպորտային միջոց. տեսանյութ

Տոնական օրերին հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 46 տրանսպորտային միջոց. տեսանյութ

Հունվար 10, 2017 14:01 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

vostikanutyun

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանությունը իրականացրել է ուժեղացված հսկողություն մարզերում և մայրաքաղաքում:

Հունվարի 1-8-ը Երևանում իրականացված հսկողության արդյունքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 10-ի վարորդները, ըստ ոստիկանության հաղորդագրության, մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 8-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ մեկ տրանսպորտային միջոցի խալցուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:

Նույն ժամակաշրջանում մարզերում իրականացված ուժեղացված հսկողության արդյունքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որոնցից երկուսի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մյուսները կատարել են «այլ խախտումներ» (ոստիկանությունը չի հստակեցնում, թե ինչ խախտումներ են եղել):

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top