// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Տոնական օրերին ՃՏՊ-ների զոհերի թիվը նվազել է

    Տոնական օրերին ՃՏՊ-ների զոհերի թիվը նվազել է

    Տոնական օրերին ՃՏՊ-ների զոհերի թիվը նվազել է
    Հունվար 8, 2019 21:23 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ ոստիկանությունում հունվարի 8-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, մասնակցել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ: «Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը՝ այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար:

    Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու տոնական օրերի ծառայությունը ոստիկանության պետը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց, քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք զոհերի թվի նվազում:

    Վալերիյ Օսիպյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով ու շարունակել բարեխիղճ ծառայությունը: Հրաման տրվեց հանդուրժողականություն չցուցաբերել ոչ մի օրինախախտի նկատմամբ, քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին բացառել շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը, բարձրացնել հաշվառման-քննական ստորաբաժանումներում ծառայության որակը, կանոնակարգել հերթերը, ճանապարհապարեկային ծառայությունը առավել հաճախ կազմակերպել այն վայրերում, որտեղ լինում են եղանակային վատ պայմաններ, օգնել ու աջակցել վարորդներին:

    Ոստիկանության պետը ևս մեկ անգամ խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և նշեց, որ ծառայությունը հաճախ ստուգվելու է:

    Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված այլ հարցեր»:


    Նման թեմաներ

    scroll to top
    //