Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Տոնոյանը և Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր

    Տոնոյանը և Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր

    Տոնոյանը և Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր
    Փետրվար 10, 2019 14:25 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ռուսաստան կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:

    Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր:

    Հաշվի առնելով, որ Սիրիայում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը` Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված հարցեր։

    Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների կազմակերպման և անցկացման բարձր մակարդակի ապահովումը: Շեշտվել է, որ 2019թ. ընթացքում անցկացվելու են մի շարք համատեղ միջոցառումներ, շտաբային մարզումներ և զորավարժություններ:


    Նման թեմաներ

    scroll to top