Գլխավոր Լուրեր Տոնոյանը և ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են բանակ- եկեղեցի կապի...

Տոնոյանը և ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են բանակ- եկեղեցի կապի անհրաժեշտությունը

3
0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը: