Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Տոնոյանը, Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Մարությանն այցելել են Արցախ

    Տոնոյանը, Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Մարությանն այցելել են Արցախ

    Տոնոյանը, Պապիկյանը, ՀՀ մարզպետներն ու Մարությանն այցելել են Արցախ
    Ապրիլ 21, 2019 18:02 Արցախ, Լուրեր A+ / A-

    Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ են ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներ:
    Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:
    Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
    Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:
    Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները:


    Նման թեմաներ

    scroll to top