Գլխավոր Լուրեր Տորք Անգեղի արձանի մոտ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել.

Տորք Անգեղի արձանի մոտ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել.

1
0

Մայիսի 3-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ Տորք Անգեղի արձանի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մոլդովական փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող չշահագործվող տնակում (մոտ 100 քմ) այրվում են կենցաղային իրեր և վառելափայտ (մոտ 50 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 18:47-ին: