Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Լուրեր » Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է ընթանում

    Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է ընթանում

    Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է ընթանում
    Օգոստոս 11, 2018 18:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, կառավարության ներկայացուցիչները ներկայումս աշխատում են ԵՄ գործընկերների հետ: Այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր բրյուսելյան այցից հետո խոսվում է այն մասին, որ Հայաստանն ակնկալում է աջակցություն ԵՄ-ից:

    «ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է, տպավորություն ունեմ, որ այն կառուցողական բնույթ ունի: Հույս ունենք արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը:

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին այցել էր Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրամիության ղեկավարության հետ: Նա խոսել է Հայաստանին ԵՄ-ին տրամադրվող աջակցության նոր մոտեցումների մասին:

    Նման թեմաներ

    scroll to top