Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Տրանսպորտային նոր ցանցի մշակման դեպքում կազատվեն «գծատերերից»

    Տրանսպորտային նոր ցանցի մշակման դեպքում կազատվեն «գծատերերից»

    Տրանսպորտային նոր ցանցի մշակման դեպքում կազատվեն «գծատերերից»
    Փետրվար 12, 2019 14:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում 2012-2013 թթ․ նոր երթուղային ցանց է մշակվել, ինչ արդյունքում նոր ավտոբուսներ են բերվել, բայց աշխատանքները 2013 թ․ հետո կանգնել են։

    «2013 թ․ հետո նոր երթուղային ցանցի մշակման խնդիր առաջացավ, և ընդմիջում տրվեց ծրագրին, հիմա պահն է, որ նոր առաջարկվող երթուղային ցանցի հարցը լուծվի»,- նշեց վարչության պետը։

    Դիտարկմանը, թե արդյոք քաղաքապետ Հայկ Մարությանը կկարողանա՞ իր խոստացած 2-3 տարվա ընթացքում տրանսպորտի հարցը լուծել՝ չմոռանալով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստումները, Նավասարդյանը նշեց, որ նախկին քաղաքապետի օրոք էլ էին աշխատում, հիմա էլ շարունակում են աշխատել այդ հարցի ուղղությամբ։

    Հարցին՝ գծատերեր կա՞ն, և արդյոք «գծատեր» հասկացությունը չի՞ վերանալու, Նավասարդյանը պատասխանեց. «Այո՛, կան: Նոր ցանցի ժամանակ մոտեցումն այլ է, հավանաբար կազատվենք, բայց քանի որ չունենք, ցանցը պետք է սպասարկեն օպերատորները, հակառակ դեպքում երթևեկությունը կաթվածահար կլինի»:

     

     


    scroll to top