Շաբաթ , 29 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նշանակվել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

«Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նշանակվել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Հունվար 11, 2017 17:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Vahan

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության  գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության որոշման համապատասխան «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարի մեկ այլ հրամանով  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում  նշանակվել է պատասխանատու՝ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ միավորվելու ընթացքում հանձնման-ընդունման գործընթացը ավարտին հասցնելու համար։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top