Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Տուգանքների համաներումը կտարածվի նաեւ բարեխիղճ վճարող վարորդների վրա

    Տուգանքների համաներումը կտարածվի նաեւ բարեխիղճ վճարող վարորդների վրա

    Տուգանքների համաներումը կտարածվի նաեւ բարեխիղճ վճարող վարորդների վրա
    Հուլիս 12, 2018 12:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներումը կտարածվի նաեւ այն քաղաքացիների վրա, ովքեր վճարել են. նրանք կհամարվեն խախտում չկատարած»,-  այսօր ԱԺ-ում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

    Նրա խոսքով, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մի քանի առաջարկներ են ստացել: Մասնավորապես, նոր հոդված է առաջարկվում, որը վերնագրված է «համաներում» եւ նախատեսում է, որ անձը ԱԺ-ի կողմից համաներմամբ կարող է լրիվ կամ մասնակի ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ արդեն վարչական տույժի ենթարկված անձը՝ այդ օրենքով լրիվ կամ մասնակի նոր կազատվի ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ տույժից:

    ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանն էլ առաջարկել է, որ համաներումը տարածվի նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք վճարել են տուգանքները, սակայն հետեւյալ կերպ, այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած: Այս առաջարկն ընդունվել է:

    «Այսինքն՝ այն ռեժիմը, որ մեկ տարում կրկին խախտում է անում, եւ այդ խախտման կրկնությունը ծանրացնող հանգամանքներով է հաշվվում. մենք այս ակտով վերացնում ենք ոչ միայն նրանց համար, որոնք տուգանքը չեն վճարել եւ  ազատվում են, այլ նաեւ այն անձանց համար, ովքեր տուգանքը վճարել են»,-ասաց Արթուր Հարությունյանը:

    Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

    Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

    Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա:

    scroll to top