Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    10°
    Home » Լուրեր » Վ. Գաբրիելյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

    Վ. Գաբրիելյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին

    Վ. Գաբրիելյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին
    Ապրիլ 13, 2018 11:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-
    Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել  Չինաստան-ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) «Մետաքսի ճանապարհ» բարձրաստիճան պաշտոնատար անձանց համաժողովը, որին մասնակցել է  նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ: Համաժողովը հնարավորություն է ընձեռում Չինաստանի և գործընկեր երկրների բարձր մակարդակի քաղաքականության մշակողներին` քննարկելու  «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման քաղաքականության շրջանակների վերաբերյալ իրենց տեսլականը:

    Անդրադարձ է կատարվել մասնավորապես այն ոլորտներին, որտեղ ԱՄՀ-ն համագործակցում է քաղաքականության խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրող  միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

    Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

    Նման թեմաներ

    scroll to top