Գլխավոր ժամանց Վաղը կմեկնարկի «Երևանի գաստրո օր» միջոցառումը. կլինեն փակ փողոցներ

Վաղը կմեկնարկի «Երևանի գաստրո օր» միջոցառումը. կլինեն փակ փողոցներ

3
0

Հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք «Գաստրո օր» միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16։00-ից մինչև 24։00-ն, արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։ Ինչպես հայտնում է Հանրային ռադիոյի պաշտոնական կայք էջը, հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գաստրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 22։00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8։00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։

Աղբյուրը հղում է անում ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը՝ նշելով, որ նախատեվում է միջոցառումը կազմակերպել ամեն տարի՝ հուլիս ամսվա երկրորդ շաբաթ օրը։