Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Showers
    19°
    Home » Լուրեր » Աջ ղեկով մեքենաները պետք է քիչ-քիչ վերանան (տեսանյութ)

    Աջ ղեկով մեքենաները պետք է քիչ-քիչ վերանան (տեսանյութ)

    Հոկտեմբեր 12, 2017 12:40 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում Կառավարության նիստից հետո ասաց, որ աջ ղեկով մեքենաների մասին քննարկումները շարունակվում են, բայց արգելելու մասին դեռ խոսք չկա:

    Հիշեցնենք՝ Araratnews.am-ը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր՝ կառավարությունը կարգելի աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Պատկան կառույցները սկզբում հերքում էին մեր տեղեկությունները, սակայն շաբաթներ առաջ ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարը  Ազգային ժողովում դրա մասին  խոսեց:

    Տեղեկություններ կան, որ աջակողմյան ղեկով մեքենաների վարորդներին պարտադրեն ղեկը փոխել, որի համար շահագրգռված է Վահան Մարտիրոսյանը, քանի որ դա իր բիզնեսն է: Նախարարը, սակայն, հերքեց այդ տեղեկությունները: «Դա ո՛չ իմ, ո՛չ էլ որեւէ մեկի բիզնեսն է: Տեխնիկապես ղեկի  տեղափոխումը վտանգավոր է»,- ասաց  գործադիր մարմնի անդամը:

    Araratnews.am-ի հարցին՝ ինչո՞ւ է նախարարը հայտարարում, որ ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը աջակողմյան ղեկով մեքենաների պատճառով է, եթե ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը հերքել էր դա, Վահան  Մարտիրոսյանը հստակ պատասխան չտվեց. «Վիճակագրություն միշտ էլ կա, տարվում է: Պաշտոնապես դեռ չունենք այդ վիճակագրությունը»:

    Բայց եթե չունեք, ինչո՞ւ եք ասում՝ վթարների մեծ մասը աջ ղեկի  պատճառով է:  Նախարարն ասաց. «Որովհետեւ կա այդպիսի բան»:

    Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ աջ ղեկով մեքենաները պետք է քիչ-քիչ վերանան:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

    Նման թեմաներ

    scroll to top