Գլխավոր Լուրեր Վահե Գրիգորյանը պատրաստ է լինել նաև ՍԴ նախագահ

Վահե Գրիգորյանը պատրաստ է լինել նաև ՍԴ նախագահ

1
0

Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։

«Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք՝ հեռանկարում էդպես են ասում, ովքե՞ր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու, ես պատրաստ եմ, այո´»,-ասաց նա:

Գրիգորյանը խոսեց նաև նախորդ գումարման ԱԺ-ի կողմից չընտրվելու մասին։

«Իմ նախընտրությունը այն ԱԺ-ն էր, որտեղ որևէ քաղաքական ուժ դոմինացիա չուներ, և ըստ էության իրենք արբիտրին պիտի որոշեին համաձայնությամբ, բայց սխալված չեմ լինի, եթե գնահատեմ քաղաքական անլրջությունը, խնդիրն այն չէր, որ չեն ընտրել քաղաքական որոշմամբ, խնդիրը հենց պրոցեսն էր, ինչպես վերաբերվում էին, առանց քվորումի և այլն»: