Գլխավոր Լուրեր Վահե Գրիգորյանի առաջադրումը համապատասխանում է իրավական ընթացակարգերին

Վահե Գրիգորյանի առաջադրումը համապատասխանում է իրավական ընթացակարգերին

3
0

«Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը ամբողջովին համապատասխանում է իրավական ընթացակարգերին, այդտեղ որևէ խնդիր չկա: Մենք Ազգային ժողովում քննարկել ենք այդ հարցը և պարզաբանումը արձանագրված է», — Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

ՍԴ դատավորի թափուր պաշտոնում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովում երկրորդ անգամ է քննարկվելու: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ նրան առաջադրել էր անցած տարի ՝ հեղափոխությունից հետո: Ընտրությունը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը: Ընդդիմադիրները, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պնդում են, որ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով:

«Ինչ վերաբերում է կախվածությանը իշխանությունից՝ ես ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել․ այն, որ պարոն Մարուքյանը ունեցել է գործընկերային կապեր իշխող կուսակցության ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել է նույն խմբակցությունից՝ դա նրան կաշկանդո՞ւմ է ինչ֊որ կերպ լինել ընդդիմություն: Կարծում եմ չի կաշկանդում», — ընդգծեց Լենա Նազարյանը:

ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաև դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների հրաժարականներին:

Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում