Գլխավոր Լուրեր Վահե Գրիգորյանի նամակը. Lragir.am

Վահե Գրիգորյանի նամակը. Lragir.am

2
0

Lragir.am-ը հրապարակել է սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությունը. «ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները:

Նամակի առաջին մասը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո տիկնայք և պարոնայք

Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի (հետայսու՝ Դատարան) ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են և ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների կայացումը:

Սույն գրությամբ շարադրանքի լեզուն զերծ է (որքան հնարավոր էր) իրավաբանական շարադրանքին հատուկ ֆորմալ տերմինաբանությունից՝ նպատակ հետապնդելով վերհանել խնդրի էությունը և այն քննարկման առարկա դարձնելով լուծել սույնի հասցեատեր և Դատարանի դատարանակազմության ընթացակարգում մասնակից սահմանադրական մարմինների և Դատարանի անդամների ու դատավորների միջև հնարավոր համախոհությամբ, քանի որ սույն խնդրի լուծման այլ հնարավոր տարբերակ առկա չէ, ինչը կբացատրվի ներքևում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Սահմանադրական նորմերի պահանջների և փաստերի հակիրճ նկարագրությունը