Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » editorial » Վահրամ Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին

    Վահրամ Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին

    Վահրամ Բաղդասարյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին
    Հուլիս 11, 2018 16:16 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ո՞վ է ասել կառաջադրենք, կամ չենք առաջադրի, դեռ չենք քննարկել, քննարկենք կասենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու թե ոչ:

    Լրագրողները հետաքրքրվեցին՝ իմաստ ունի՞, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը վայելում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Բաղդասարյանը նկատեց, որ ՔՊ-ն Երևանի ավագանում մեծամասնություն չունի:

    Հիշեցնենք, որ 2 օր առաջ 8 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ղեկավար մարմնի՝ ԳՄ-ի անդամ Տարոն Մարգարյանը: Թե ով է փոխարինելու Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում՝ դեռ հստակ չէ:

    Նման թեմաներ

    scroll to top