Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված մանկապարտեզի բացմանը իրեն չեն հրավիրել

    Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված մանկապարտեզի բացմանը իրեն չեն հրավիրել

    Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված մանկապարտեզի բացմանը իրեն չեն հրավիրել
    Դեկտեմբեր 6, 2018 13:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀԿ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

    Երևան Տոնավաճառ

    «Այսօր, դեկտեմբերի 6-ին, Վանաձորում տեղի է ունենալու թիվ 11 մանկապարտեզի բացումը։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ ՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Նախաձեռնությունը ներառված է եղել Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:

    Մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անմիջական աջակցությամբ եւ միջնորդությամբ:

    Ուշագրավ է այն փաստը, որ մանկապարտեզի բացման պաշտոնական մասն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, միեւնույն ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով Լոռու մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, այնինչ Վահրամ Բաղդասարյանը, ում աջակցությամբ եւ ջանքերով կյանքի է կոչվել մանկապարտեզի կառուցումը, նույնիսկ հրավիրվածների ցուցակում չկա:

    Արդյո՞ք մի օր էլ Սուրեն Պապիկյանի աջակցությամբ կառուցված հաստատության բացմանը Վահրամ Բաղդասարյանը ժապավեն կկտրի նրա փոխարեն: Չէ՞ որ արդեն իրավիճակներ են փոխվել:

    Հավելենք նաեւ, որ Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ եւ ջանքերով դեռեւս վերանորոգման գործընթացում է գտնվում Վանաձորի թիվ 18 դպրոցը, որի աշխատանքների նախահաշիվը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որից 807 մլն դրամն արդեն հատկացվել է (2014թ.՝ 100 մլն, 2015թ.՝ 500մլն, 2016թ.՝ 150մլն եւ 2017թ.՝ 57մլն) եւ դրա արդյունքում դպրոցի 5 մասնաշենքից 3-ն ամբողջությամբ վերանորոգվել են:

    Սա էլ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան հերթագրվել Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված եւ վերանորոգված հաստատությունների հերթական բացման արարողության ժամանակ ժապավեն կտրելու համար»:


    Նման թեմաներ

    scroll to top