Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վալանսի և Բուրգ լե Վալանսի քաղաքապետներ. վերահաստատում ենք Արցախի հետ բարեկամությունը

    Վալանսի և Բուրգ լե Վալանսի քաղաքապետներ. վերահաստատում ենք Արցախի հետ բարեկամությունը

    Վալանսի և Բուրգ լե Վալանսի քաղաքապետներ. վերահաստատում ենք Արցախի հետ բարեկամությունը
    Հունիս 14, 2019 14:18 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախի հետ Բարեկամության հռչակագրերը չեղարկվելու առնչությամբ:

    Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
    «Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի և Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը:

    Չնայած նրան, որ Ֆրանսիայի Սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում:

    Այս հռչակագրերը չեն ոտնահարում արտաքին քաղաքականության ոլորտում ֆրանսիական կառավարության լիազորությունները: Երբեք մտադիր չենք եղել այս փաստաթղթերը ստորագրել Ֆրանսիայի անունից:

    Հիշեցնում ենք, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի անդամ, անկողմնակալության հանձնառություն ունի իբրև միջնորդ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եղած հակամարտության լուծման գործնթացում:

    Խորապես ցավում ենք, որ մեր փաստարկները չլսվեցին և մեր ձեռնարկած զգուշավորության բոլոր միջոցները՝ հետամուտ լինելու հանրապետական կարգը հարգելուն, հաշվի չառնվեցին:

    Մենք դժվարությամբ ենք ըմբռնում նաև պրեֆեկտների մոլեռանդության հասնող դիրքորոշումը: Այս յուրահատուկ կերպով ջանքերի ներդրումը խոսում է իրավական գործառնության համակարգված և խորհրդակցված բնույթի, ինչպես նաև Արցախի հանդեպ հատուկ կոշտ վերաբերմունքի մասին:

    Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի և նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ մեր անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում»:


    Նման թեմաներ

    scroll to top