Գլխավոր Լուրեր Վալերիյ Օսիպյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

Վալերիյ Օսիպյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

11
0

Առաջին անգամ եմ լսում իմ պաշտոնանկության մասին։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

«Առաջին անգամ եմ լսում, որ պետք է պաշտոնանկ արվեմ, և իմ փոխարեն ոստիկանապետ նշանակվի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը»,- ասաց ոստիկանապետը:

Օսիպյանը նշեց, որ իր պաշտոնավարման հետագան, մնալ-չմնալու հարցը որոշում է ՀՀ վարչապետը: