Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Վալերիյ Օսիպյանը ոստիկանության 5 ծառայողի սպայական ուսադիրներ է հանձնել (տեսանյութ)

    Վալերիյ Օսիպյանը ոստիկանության 5 ծառայողի սպայական ուսադիրներ է հանձնել (տեսանյութ)

    Հոկտեմբեր 9, 2018 14:31 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Հոկտեմբերի 9-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացան սպայական ուսադիրներ։ Լեյտենանտի ուսադիրներին նրանք արժանացել են բացառապես իրենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանը սպաներին արժանացրեց ուսադիրներն անձամբ ոստիկանության պետից ստանալու պատվին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

    Երևան Տոնավաճառ

    Սպաներին ուղղված շնորհավորական խոսքում Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ լեյտենանտի ուսադիրները կպարտավորեցնի ավելի լավ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին։ «Բարեխիղճ ծառայությունն է յուրաքանչյուրի բնութագիրն ու առաջխաղացման գրավականը։ Բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են ոստիկանի կոչմանն ու առաքելությանը մշտապես խրախուսվելու են»,- հավաստիացրեց ոստիկանության պետը։


    Նման թեմաներ

    scroll to top