Գլխավոր Լուրեր Վալերիյ Օսիպյանը Տաշքենդում մասնակցում է ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստին

Վալերիյ Օսիպյանը Տաշքենդում մասնակցում է ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստին

3
0

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկել է ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, նիստի օրակարգում ընդգրկված են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներ և կազմակերպչական բնույթի հարցեր: