Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է
    Մայիս 24, 2019 11:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

    • Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
    • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

    Նման թեմաներ

    scroll to top