Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վանաձոր-Գյումրի ճանապարհին բեռնատարը հայտնվել է ձորակում

    Վանաձոր-Գյումրի ճանապարհին բեռնատարը հայտնվել է ձորակում

    Վանաձոր-Գյումրի ճանապարհին բեռնատարը հայտնվել է ձորակում
    Դեկտեմբեր 18, 2018 13:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Դեկտեմբերի 18-ին` ժամը 10:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Մարուլիտիո Գրիդելինի, ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

    Մեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top