Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.36   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 568.99   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 488.37   
  •  GBP   Առք` 631.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 647.76   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.42   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Վանաձոր ՔԿՀ պետը կալանավորվեց

Վանաձոր ՔԿՀ պետը կալանավորվեց

Հոկտեմբեր 13, 2017 16:01 Լուրեր A+ / A-

g_image

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում կալանավորվել են նաև  ՔԿՀ ղեկավար անձինք ևս:

Ավելի վաղ ՀՔԾ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՔԾ քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտկատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Քրեական գործով ձերբակալվել էին Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց կաշառք տալուն օժանդակած 1 անձ:

Նման թեմաներ

scroll to top