Գլխավոր Լուրեր Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից այրվածքներ է ստացել

Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից այրվածքներ է ստացել

10
0

Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երեւանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։