Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Վանաձորում Դիսնեյլենդի գաղափարը ժպիտ է առաջացնում

    Վանաձորում Դիսնեյլենդի գաղափարը ժպիտ է առաջացնում

    Վանաձորում Դիսնեյլենդի գաղափարը ժպիտ է առաջացնում
    Փետրվար 9, 2018 12:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վանաձորում Դիսնեյլենդի օրինակով կառուցվելու է Noyland: Վարչապետը նշել է, որ Վանաձորն ունի ներուժ, սակայն այն զարգացնելու համար մեծ գործ պետք է կատարվի։ Կառավարությունը հրավիրել է իտալացի փորձագետների՝ խորհրդատվության համար: Ըստ հրապարակումների՝  Noyland-ի կառուցման  գումարները մասնավոր հատվածն է տրամադրելու:

    Երևան Տոնավաճառ

    Araratnews.am-ը Վանաձորի ավագանու անդամ, քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանից հետաքրքրվեց, թե ինչպես է  վերաբերվում ներդրումային այս ծրագրին: «Ժպիտ է առաջացնում»,- ասաց Մարուքյանը:

    Նրա խոսքով՝ դեռ հստակ չէ, թե ներդրողներն ովքե՛ր են, արդյոք բյուջեից գումարներ չե՞ն ծախսվի, իրոք այդ  ծրագիրը կիրականանա՞. «Եթե բյուջեից պետք է  գումար հատկացնեն, ապա Վանաձորում  բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծելով կարելի է քաղաքը գրավիչ դարձնել»:

    Ինչո՞ւ կառավարությունը  Հայաստանում չի զարգացնում արտադրություն,  արդյունաբերություն, առավելեւս որ Վանաձորն արդյունաբերական քաղաք էր ԽՍՀՄ-ի տարիներին: «Մենք ունենք օլիգարխիա, մոնոպոլ տնտեսություն: Եթե տեղական արտադրությանը զարկ տան, ապա արտադրանքն ավելի թանկ կլինի,  իսկ այդ դեպքում պետք է ազդել ներկրող օլիգարխների  վրա եւ պաշտպանել սեփական արտադրողին: Դա մեր իշխանությանը ձեռք չի տալիս»:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top