Գլխավոր Լուրեր Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում

Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում

6
0

Վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտի վարորդները, ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ Հաղորդում է Shamshyan.com-ը։

Վարորդների բողոքի պատճառը գազի գնի թանկացումն է. «Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն ա տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկենք բնակիչներին»։