Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Վանաձորում կանցկացվի Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը

    Վանաձորում կանցկացվի Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը

    Վանաձորում կանցկացվի Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը
    Օգոստոս 10, 2018 11:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն,Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսըտեղի կունենա Վանաձորում: Իրադարձությունը կանցկացվի օգոստոսի 11-ին, ժամը 13:00, Լոռումարզային գրադարանում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

    «Մենք շարունակում ենք Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացնելհանրապետության մարզերում: Մարզային շնորհանդեսների նպատակն է ոչ միայն գիրքը ներկայացնել տեղի բնակիչներին և պատմել, թե ով է եղել Քըրք Քըրքորյանը, այլև ակտիվացնել մարզաբնակների մշակութային առօրյան»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

    Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքիհեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:  «Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստականպատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին:

    Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար ևգործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրիխոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտիօդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը,խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը:Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նամահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծմասը:

    Այս հափշտակող կենսագրականի մեջ, հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելովՔըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում էհակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի,անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնություններիհեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչդնել խաղասեղանին:

    «Խաղացողը» լույս է սփռում ամեն

    Նման թեմաներ

    scroll to top