Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է

Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է

Մայիս 19, 2017 17:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

qnnchakan-komite-1-472x265

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2016թ. նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել առ այն, որ ձախ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք` ազդրային երակի վնասում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ՍՊԸ-ի աշխատակից, 1980 թ. ծնված Մ.Սարգսյանը: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտարարել էր, որ մարմնական վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքում գտնվող շինհրապարակներից մեկում՝ աշխատանքներ կատարելու ընթացքում։

Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Սարգսյանն իրականում մարմնական վնասվածքն ստացել է ոչ թե շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, այլ` նույն օրը տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ շինհրապարակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ՍՊ ընկերության պահեստապետի կողմից դանակի գործադրմամբ հասցված հարվածի հետևանքով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

Նման թեմաներ

scroll to top