Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վանեցյանականներ չեն կարող լինել. Ալեն Սիմոնյան

    Վանեցյանականներ չեն կարող լինել. Ալեն Սիմոնյան

    Վանեցյանականներ չեն կարող լինել. Ալեն Սիմոնյան
    Ապրիլ 22, 2019 14:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին հարցին:

    Սիմոնյանի խոսքով՝ եթե Սանասարյանի մեղքն ապացուցվի, դա լուրջ հարված կլինի հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ դա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:

    Հարցին, որ այս օրերին քաղաքական գործիչները բաժանվել են երկու մասի՝ վանեցյանականների և սանասարյանականների, Սիմոնյանն ասաց. «Նախ՝ վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:

    Անդրադառնալով Սանասարյանի պաշտպանի այն հայտարարությանը, որ Սանասարյանի գործը շինծու է, սարքած, Սիմոնյանը որակեց աբսուրդ, նշելով, որ նոր Հայաստանում գործեր չեն սարքում:


    Նման թեմաներ

    scroll to top