Գլխավոր Լուրեր Վանեցյանը և Մարությանը տվեցին 100 օրվա հետհաշվարկի մեկնարկը

Վանեցյանը և Մարությանը տվեցին 100 օրվա հետհաշվարկի մեկնարկը

1
0

Այս ամռանը Երևանը հյուրընկալելու է Եվրոպայի մինչև 19 տարեկան ուժեղագույն հավաքականներին։

Հուլիսի 14-27-ը, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, «Բանանց» մարզադաշտում և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայանալու են Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները։

Այսօր՝ առաջնության մեկնարկից 100 օր առաջ, Երևանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա 8) տրվեց հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու են Եվրոպայի գործող և քառակի չեմպիոն Պորտուգալիան, բազմակի չեմպիոններ Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև Չեխիան (1 տիտղոս), Իռլանդիան (1 տիտղոս), Նորվեգիան և Հայաստանը:

Նյութի աղբյուրը՝ armsport.am