Գլխավոր Իրավական Վանեցյանը թող չխառնվի. Դավիթ Սանասարյան

Վանեցյանը թող չխառնվի. Դավիթ Սանասարյան

15
0

Բացառում եմ, որ  տեղյակ լինեի որեւէ կոռուպցիոն չնչին քայլից, ես չկանխեի:  Այսօր մամուլի ասուլիսում ասաց պետական վերահսկողական  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Արդյոք ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ որեւէ խնդիր ունի՞: «Իմ եւ պարոն Վանեցյանի հարաբերությունները որեւէ ձեւով չպետք է կապ ունենան իրար հետ: Արթուր Վանեցյանը քննչական  մարմնի վերադասը  չէ, հետևաբար կոչ կանեմ այս թեմայի մասին չխոսի»,- նշեց ՊՎԾ պետը:

Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասաց, որ իրենց մտահոգում է ԱԱԾ տնօրենի մեկնաբանությունը: Նա խոսում է նախաքննության հիմնավորվածության մասին:

Արսեն Սարդարյանի խոսքով՝ պատկան մարմինները, որոնք պետք է վերականգնեն Դավիթ Սանասարյանի իրավունքը, գուցե կաշկանդված լինեն ԱԱԾ տնօրենի խոսքերից: «Ո՞վ ասաց, որ գործը դատարան է գնալու, որ ԱԱԾ տնօրենն է ասում: Նա չպետք է խառնվի»,- ասաց ՊՎԾ ղեկավարը: