Գլխավոր Լուրեր Վանևանի համայնքապետի լիազորությունները դադարեցվել են

Վանևանի համայնքապետի լիազորությունները դադարեցվել են

6
0

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի որոշմամբ դադարեցվել են Վանևանի համայնքապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները: Մարզպետի որոշմամբ՝ Արամ Հարությունյանը նշանակվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Գեղարքունիքի մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ասաց. «Դադարեցվել են Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանի լիազորությունները, քանի որ ՏԻՄ 7-րդ կետի որոշման համաձայն, եթե համայնքի նորանշանակ ղեկավարը 6 ամսվա ընթացքում ավագանու նիստ չի հրավիրել, ապա ավագանին իրավունք ունի անվստահություն հայտնել և պահանջել համայքապետի հրաժարականը: Գյուղացինների և ավագանու անդամների բողոքն էլ հիմնականում ծավալվել էր համայնքապետի անգործության և պաշտոնական լիազորությունները պատշաճ չկատարելու շուրջ»,- ասաց մարզպետի օգնականը:

Մանուկյանի խոսքով` գյուղացիների պահանջը բավարարվել է և Ատոմ Մկրտչյանը դադարեցրել է հացադուլը: