Գլխավոր Լուրեր Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերակառուցման կարիք ունի

2
0

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր վիճակում է։  Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։

Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80 մ, Գևաշ շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և՛ ցամաքով, և՛ նավերով։

Վանի նահանգապետարանն ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչությունը պատմական կառույցի պահպանմանն ուղղված որոշակի աշխատանքներ նախաձեռնել են, սակայն դրանից անցել են տարիներ, իսկ համալիրի վիճակը միայն ավելի անմխիթար է դարձել։

Գևաշ շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը հայտնել է, որ իրենք կրկին դիմել են մշակույթի և զբոսաշրջության նախարարություն՝ Սուրբ Թովմաս վանական համալիրի վերակառուցման պահանջով։ Կիսավեր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից անտեսված պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրջության կարևոր կենտրոնի վերածվել։

Աղբյուր`    ermenihaber.am