Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները

    Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները

    Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները
    Հունիս 23, 2019 11:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 8 ծառայակից:

    Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

    Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

    Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 07:10-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Որոնողական աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, գյուղի 15 բնակիչ և ոստիկանության 10 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում Հախումի ջրամբարում:

    Ժամը 15:51-ից 16:40-ը ջրասուզակները «Հախումի» ջրամբարում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

    Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

    Իսկ հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

    Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից:

    Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

     


    Նման թեմաներ

    scroll to top