Գլխավոր Բլոգ Վարչական պատասխանատվության է ենթակվել 33 վարորդ. ՀՀ ոստիկանություն

Վարչական պատասխանատվության է ենթակվել 33 վարորդ. ՀՀ ոստիկանություն

10
0

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։ 2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարած 33 վարորդի, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Մեկ անգամ եւս կոչ ենք անում խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները»: