Գլխավոր Լուրեր Վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան

Վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան

13
0

Երեւանի  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասաց, որ վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները կավելանան, քանի որ համայնքի ղեկավարները լավ գիտեն՝ ինչպես կարգավորել հարցերը:

Araratnews.am-ի հարցին՝ արդյոք վարչական շրջանի ղեկավարները կունենան այն լիազորությունները, որոնք ունեին 2000-ականներին, երբ անգամ հողահատկացումները անում էին վարչական շրջանների ղեկավարները եւ անօրինականություններ թույլ տալիս:

Արթուր Մեսչյանը բացասական պատասխանեց՝ վարչական շրջանների ղեկավարներին հողահատկացումներ անել չի թույլատրվի: Նրանք կզբաղվեն այգիների խնամքով, կրպակների վարձակալության պայմանագրերի երկարացմամբ:

Մեսչյանը վստահեցրեց՝ ապօրինի հողազավթումները, շինարարության ծավալները նվազել են:

Ի դեպ, Մեսչյանը հորդորեց ավտոտնակների սեփականաշնորհման դիմումներ չգրել, քանի որ դրանք մերժվելու են: