Հինգշաբթի , 21 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » Լուրեր » Վարչական տուգանքների վճարումները կատարել անկանխիկ եղանակով

    Վարչական տուգանքների վճարումները կատարել անկանխիկ եղանակով

    Վարչական տուգանքների վճարումները կատարել  անկանխիկ եղանակով
    Հունիս 13, 2018 13:27 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հարկային մարմինը այսուհետ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է պետալան եկամուտների կոմիտեն։

    Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձինք այդ մասին կարող են տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը:

    Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ անհրաժեշտ է վարչական տուգանքների վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:

    Նման թեմաներ

    scroll to top