Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Վարչապետը՝ կետ առ կետ իր խոստումների մասին

    Վարչապետը՝ կետ առ կետ իր խոստումների մասին

    Վարչապետը՝ կետ առ կետ իր խոստումների մասին
    Ապրիլ 19, 2019 21:48 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, պատասխանում է օգտատետերի ուղղած հարցերին: Գրում է armtimes.com-ը:

    Մինչ հարցերին անցնելը, վարչապետը կետ առ կետ անդրադարձավ իր՝ ժամանակին տված խոստումներին, որոնց կատարումը վերջին օրերին շարունակ շահարկվում է:

    Կետ առ կետ Նիկոլ Փաշինյանը նշեց խոստումներն ու նաեւ այն, թե իրականացե՞լ են, արդյո՞ք, դրանք:

    «Կետ 1. 2018 թվականին հայտարարել եմ, որ մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, մենք պայքարում ենք, որ ինչ-որ մեկի բաջանաղը, օրինակ, չգա ու պաշտոնի չնշանակվի:

    Այս խոստումը կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել: Միանշանակ կատարվել է: Այսօր պետական կառավարման համակարգի 97-98 տոկոսը նույն մարդիկ են, որոնք նախկինում են աշխատել: Շատ դեպքերում անգամ սա մեզ համար պրոբլեմ է, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ է:

    Կետ 2. Որպեսզի այլընտրանքային կառավարության կազմը հայտարարվի, պետք է հանրության լայն աջակցությունը վայելի:

    Սա արձանագրված է իմ աշխատանքային թղթերի մեջ: Սա կատարելու խնդիր չկար, չգիտեմ էլ ինչի են նշել:

    Կետ 3. Հայաստանի բյուջեն 30 տոկոսով ավելացնել:

    Այս կետը կատարվու՞մ է, թե՞ չէ: 2019 թվականի բյուջեն արդեն 10 տոկոսով ավելի մեծ է եւ ես արդեն ասել եմ, որ մենք այս տարի գնում ենք մեր բյուջեի եկամտային մասի գերակատարմանը: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 5 տոկոսով առնվազն կգերակատարենք, ամենաքիչը 4 տոկոսով: Եվ եթե այս տեմպերով գնանք, ես ուզում եմ ասել, որ գնում ենք նաեւ էս խոստման կատարմանը: Այն հատվածը, որն արդեն պետք է կատարված լիներ, 90 տոկոսով կատարվել է:

    Հաջորդ կետը՝ կետ 4. Խոստացել ենք յուրաքանչյուրը կուտակային քարտ կունենա, որտեղ ամեն գնումներից որոշակի գումար կմտնի ՀՀ քաղաքացու բյուջե: Սա մի մեխանիզմ է, որի վրա մենք հիմա աշխատում ենք: Սա կապ ունի կանխիկ առեւտրի շրջանառության կրճատման մասին մեր մշակած մեխանիզմի հետ:

    Կարեւոր է արձանագրել, որ 10 ամիս է անցել, բայց մեզ հարցնում են՝ վայ, էս ինչը կատարել եք, թե չէ, բայց հարցեր կան, որոշակի գործընթաց են ենթադրում:

    Հաջորդ կետը՝ բանկերի վարկերի տոկոսադրույքները կսառեցվեն: Իհարկե, այս կետն էլ օդում չէ: Նախկինում եթե քաղաքացին բանկին պարտք ու պահանջ ուներ, պետք է հարկ վճարեր, հիմա տասնյակ հազարավոր մարդիկ կարող են գնալ բանկ, ուղղակի բանակցել եւ իրենց տույժ-տուգանքները դուրս գան: Հազարավոր մարդիկ արդեն այդ ամենից օգտվում են:

    Հաջորդ կետը, որ Սաշիկի արագաչափերի տուգանքների մեծ մասը պետք է զրոյացվի: Արդյո՞ք մենք արել ենք սա, իհարկե արել ենք: Մենք համաներում ենք իրականացրել, որի արդյունքում քաղաքացիների ներդրած գումարները ներել ենք, սա 100 տոկոսով կատարվել է:

    Կետ 8. Պետք է փոխվեն մենաշնորհները: Արդյոք այս կետը կատարվե՞լ է, այո, 100 տոկոսով կատարվել է, Հայաստանում չկան այսօր մենաշնորհներ: Իհարկե շուկայում կան մարդիկ, որոնք այսօր էլ աշխատում են եւ մեծ եկամուտներ են բերում: Բայց կարող ենք արձանագրել, որ բանանի, շաքարավազի, բենզինի շուկաներում մենաշնորհը 100 տոկոսով վերացել է, մարդիկ կան, որ անգամ գազելով են շաքարավազ ներկրում, նույնը բենզինը: Ես այս ամենը թվերով ներկայացրել եմ, այժմ կրկնելու անհրաժեշտություն չեմ գտնում:

    Հաջորդ կետերին անցնենք. Մեր իշխանության ժամանակաշրջանում ահաբեկչության ցանկացած դրսեւորում բացառելու ենք: Սա 100 տոկոսով կատարել ենք: Մեր իշխանության գալուց հետո իշխանաքաղաքական ռեվերսներ չեն լինելու, սա կատարվե՞լ է, այո:

    Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, կատարվել է, թե՞ ոչ, իհարկե կատարվել է:

    Լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն ընտրական օրենսգրքում: Ընտրական օրենսգրքում մենք փոփոխությունների փաթեթը ներկայացրել ենք, որը չի ընդունվել հանրապետական մեծամասնության կողմից: Այսինքն՝ մենք պարտավորության մեր մասը կատարել ենք:

    Հաջորդը, չեն լինելու քաղբանտարկյալներ, չեն լինելու անձնական վրեժխնդրություններ: Այս կետը կատարվե՞լ է, 100 տոկոսով կատարվել է:

    Մյուսը՝ մենք զարգացնելու ենք մեր հարաբերությւոնները բոլոր ուղղություններով՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարեւան երկրների հետ: Սա էլ կատարվել է, միանշանակ:

    Հաջորդը՝ մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ:

    Այս խոստումը կատարվե՞լ է, եթե ոչ 100 տոկոսով, ապա շատ լուրջ տոկոով կատարվել է:

    Ընտրակաշառքի իսպառ բացառում եւ արդար ընտրությունների անցկացում, կատարվել է 100 տոկոով:

    Այստեղ կետեր կան, որոնց պատասխանները միանգամից չեն տրվում ու հարցերն էլ մեկ շարժումով չեն լուծվում:

    Հաջորդ կետը՝ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից: Այս վերջին իմ ելույթում դուք տեսաք, որ ԵՄ-ն որեւէ պրիտենզիա այդ հարցում մեզ հետ չունի, այս կետն էլ կատարվել է:

    Հաջորդ կետը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը կատարվում է միանշանակ: Այս կետերի առնվազն մի մասը թեկուզ մի տարի առաջ եթե ասեին, որ Հայաստանում մի տարի հետո նման հարցեր են լուծվելու, պետք է ասեր՝ ձեռ ես առնում, ոնց կարա էդպիսի բան լինի:

    Ես համաձայն եմ, որ բոլոր խոստումները կետ առ կետ, այն ինչ ես ասել եմ քայլարշավից սկսած ու հետո նաեւ այն, ինչ ես խոստացել եմ, ես պատրաստ եմ քննարկել եւ պետք է դա լինի գործունեության մի մաս: Քանի որ այսօրվա մեր հանդիպման առիթը դա չի, ես չեմ ուզում էս բոլոր կետերով հատ-հատ անցնել, ես ընդամենը մի քանի օրինակով ցանկացա ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունենում իմ խոստումների հետ: Այդ խոստումները կատարվում են: Իսկ հիմա անցնենք այսօրվա մեր բուն առաքելությանը,-ասաց Նիկոլ Փաշինյանն ու սկսեց պատասխանել օգտատերերի հարցերին՝ ըստ լայքերի հերթականության:


    Նման թեմաներ

    scroll to top