Գլխավոր Լուրեր Վարչապետը՝ մաքսատանը կատարվածի մասին

Վարչապետը՝ մաքսատանը կատարվածի մասին

1
0

Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի այդ սենյակ: Ի միջի այլոց, ես հետագայում հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին մշտապես աշխատել է ՊԵԿ-ում, մի կարճ ժամանակ աշխատել է ԱԺ-ում և հետ է եկել ՊԵԿ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չպետք է լինեն համակարգում: Թող ոչ ոք անակնկալի չգա: Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան որ եղել է այդ օրվա միջադեպը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցին վերաբերող հարցին:

«Ինչի՞ մասին է խոսքը: Այդ միջադեպի հետ կապված կարո՞ղ եք բացատրել, թե ինձ ինչում են մեղադրում, և ես ինչի՞ եմ մեղավոր: Ասում են՝ այ, Նիկոլը մեծամտացել է, մաքսավորին ասում է, որ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում վարչապետին: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալը որևէ այդպիսի արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, բա ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ՝ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ եղել է փաստ ու դրան արձագանք։