Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Վարչապետը՝ Միհրան Պողոսյանի առաջարկի մասին

    Վարչապետը՝ Միհրան Պողոսյանի առաջարկի մասին

    Վարչապետը՝ Միհրան Պողոսյանի առաջարկի մասին
    Դեկտեմբեր 7, 2017 17:49 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր Կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Միհրան Պողոսյանի նախագիծը` ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

    Նախարարի խոսքով՝  պատգամավորն առաջարկում է մի շարք վարչական իրավախախտումների դեպքում քաղաքացու հանդեպ մեղմ լինել, եթե նա ութ օրվա ընթացքում վճարում է տուգանքները:

    «Ընդհանուր առմամբ դրական ենք տրամադրված, բայց քանի որ հիմա մշակվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, առաջարկում ենք այս առաջարկն այդ ժամանակ քննարկել»,- նշեց վարչապետը, հավելելով, որ պետք է  առաջարկը ներկայացնողի  եւ շահառուների հետ քննարկում կազմակերպել: «Գուցե  թեթեւացում լինի այս ոլորտում»,- նշեց  Կարեն Կարապետյանը:

    Սոնա Դավթյան

     

    Նման թեմաներ

    scroll to top