Գլխավոր Լուրեր Վարչապետը՝ զինվորներին ուղարկվող ծանրոցների և հագուստի մասին

Վարչապետը՝ զինվորներին ուղարկվող ծանրոցների և հագուստի մասին

8
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում  խոսեց Արցախի խնդրի մասին: Նրա խոսքով՝ պետք է մտածել՝ արժե քննարկել Արցախի բանակցությունների փաստաթղթերը: «Դա նուրբ հարց է»,- ասաց վարչապետը:

Հարց հնչեց նաև զինվորներին ծանրոց ուղարկելու մասին:  Լրագրողը հիշեցրեց՝ ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել, կան վաճառակետեր, որոնք վաճառում են զինվորների հագուստ:

Վարչապետն ասաց, որ հիմնավոր կասկածներ կան, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ գործում են: «Ես գլխավոր շտաբի պետին ասել եմ՝ կարող եք խնդիրը լուծել (նկատի ունի ծանրոցներ չուղարկելը-խմբ.), ասել է՝ խնդիր չկա: Տասն օր հետո լուր եմ ստացել, որ սպաները խուզարկում են զինվորներին եւ ծնողների ուղարկածը առգրավում իրենց մոտից: Ես ասացի՝ ինչ ենք հանձնարարում՝ ինչ եք անում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետն ասաց, որ հանձնարարել է զինվորի անորակ սնունդը հանել շրջանառությունից, սակայն 2-3 ամիս հետո այն դուրս չի հանվել շրջանառությունից: «Վարտիքների եւ շապիկների հարցն էլ պետք է լուծեինք, որ կոռուպցիոն սխեմաներ չլինեն: Մեր զինվորներն ապահովվում են բարձրորակ վարտիքներով: Հիմա կոշիկների փորձարկումն է, որից էլի խնդիր կա: Հիմա աշխատանքներ են տարվում: Բողոք կար նաև հագուստի նեյլոնից: Հիմա աշխատում ենք, որ բամբակի ծավալն ավելանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: