Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Վարչապետը կոչով դիմեց Արցախի ժողովրդին

    Վարչապետը կոչով դիմեց Արցախի ժողովրդին

    Վարչապետը կոչով դիմեց Արցախի ժողովրդին
    Մայիս 20, 2019 13:12 Արցախ, Լուրեր A+ / A-

    «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող քաղաքական ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ անգամ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ նախկինում իրենց կողմից թույլ տրված  կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»,- այսօր իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Վարչապետի խոսքով՝ կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցներն ավելի շատ են տուժել,  բայց այդ համակարգի որոշ պաշտոնյաներ  գործադրում են կոռուպցիոն կապերն Արցախում Հայաստանի կառավարության, անձամբ վարչապետի դեմ  ստահոդ քարոզչություն անելու համար: «Ես դրա տեսնում եմ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու  եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Սա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն եւ որպես Արցախի անվտանգությունը երաշխավոր ՀՀ ղեկավար ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները  դավադիր մտադրություններն արմատախիլ անելու»,- ասաց պարոն Փաշինյանը:

    Վարչապետը դիմեց Արցախի ժողովրդին եւ կոչ արեց աջակցել այն ուժերին, որոնք հանդես են գալիս Արցախի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարության աջակցության աներկբա դիրքերից: «Մյուս ուժերը միայն մեկ նպատակ ունեն՝ օգտագործել Արցախի ժողովրդին իրենց նեղ խմբայի շահերը սպասարկելու նախկինում գործած հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու համար, Արցախի ու ՀՀ-ի դեմ դավադրություն հրահրելու համար»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

     

     


    scroll to top